
Բնապահպան-ակտիվիստին բերման են ենթարկել (լրացված, վիդեո)
Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող, բնապահպան-ակտիվիստ Միքայել Նազարյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Նախնական տվյալներով, Միքայել Նազարյանին բերման են ենթարկել, որովհետև վերջինս ներկա է գտնվել ՀՀԿ-ի կազմակերպած հանրահավաք-համերգին: Իրավաբան Արթուր Գրիգորյանը «Հետքին» տեղեկացրեց, որ, նախնական տվյալներով, նրան բերման են ենթարկել փուչիկների պայթյունի ժամանակ այնտեղ գտնվելու համար: Միքայել Նազարյանի հետ եղել է նաև Արթուր Գրիգորյանը, և իրենք պաստառներով Թեղուտի հարցի մասին են հիշեցրել հավաքի մասնակիցներին:
«Եթե որպես ականատես են տարել, էդ դեպքում բերման չեն ենթարկում, ծանուցագիր է ուղարկվում, որտեղ նշվում է իր կարգավիճակը և այլն, և այլն: Իսկ իրենք ուղղակի եկել ու բռնել տարել են, դասական ձերբակալություն է»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները այցելել են Քննչական գլխավոր վարչություն և տեղեկացրել, որ բնապահպան-ակտիվիստին ոստիկանություն բերման են ենթարկել որպես վկա:
Տեսանյութը՝ Թեհմինե Ենոքյանի
Մեկնաբանել