
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։
«Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։ Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել