Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա
Ապրիլի 20-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Զովաշեն գյուղում:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել