Ձկնորսական ռետինե նավակը շրջվել է, բայց ձկնորսներին փրկել են ջրահեղձումից
Մայիսի 13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի Ճայերի կղզու մոտ, շրջվել է ձկնորսական ռետինե նավակ, ինչի հետևանքով ջրում է հայտնվել երկու քաղաքացի, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Երևանի Շահումյան 17-րդ փողոցի թիվ 23 տան բնակիչներ Արթուր և Հարություն Չիփչյաններին, որոնց ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին օգնություն:
Ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով ջրափրկարարները Սևանա լճից ափ են դուրս բերել 6 մարդու՝ 3 ռետինե նավակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել