HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը կանխելու է մեր ինքնությանը խորթ և պատմական հիշողությունը վիրավորող դրսևորումները

Ոստիկանությունը հայտնում է, որ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: Ապահովվելու է քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը ինչպես դեպի Ծիծեռնակաբերդ երթերի ընթացքում, այնպես էլ հուշահամալիրի տարածքում կայանալիք միջոցառումների ժամանակ:

«Միևնույն ժամանակ ակնկալում ենք մեր համաքաղաքացիների աջակցությունն ու հորդորում ձեռնպահ մնալ նահատակների հիշատակը օրվա խորհրդին անհարիր գործողություններով մթագնելու փորձերից:

Ոստիկանությունը ունի բոլոր միջոցները՝ կանխելու մեր ինքնությանը խորթ և պատմական հիշողությունը վիրավորող դրսևորումները:

Ապրիլի 24-ին կրկին աշխարհին ներկայանանք որպես հինավուրց ու արժանապատիվ ժողովուրդ, որը սրբորեն է պահում նախնիների հիշատակը և վեր է համաժողովրդական ցավը մասնավոր նպատակների ծառայեցնելու գայթակղությունից»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter