HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Ապրիլի 23-ին, ժամը 21:38-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C180» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1982 թ.) և «Infiniti» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի և ուղևորների (Է․ Պ․, ծնված 2012 թ. և  Է․ Պ․, ծնված 2017 թ.) առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Հ․ Պ․-ինը (ծնված 1989 թ.)՝ կայուն ծանր։

«Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հիդրավլիկ գործիքների միջոցով դուրս բերել ավտոմեքենայից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter