Ինքնասպանություն. անձը չպարզված տղամարդը ցած է նետվել Դավիթաշենի կամրջից
Մայիսի 13-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում անձը չպարզված քաղաքացին գործել է ինքնասպանություն՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից: Փրկարարները դին դուրս են բերել Հրազդանի կիրճի ժայռոտ հատվածից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել