
Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է․ հայտարարություն
Հայաստանի անկախացումից հետո պետականաշինության տարբեր ոլորտներում իրենց երկարատև ավանդն ունեցած մի խումբ անհատներ հանդես են եկել նախաձեռնությամբ և դիմել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտահոգ շրջանակներին` միանալու սույն հայտարարությանը։ Նշվում է, որ նախաձեռնող խումբը զերծ է որևէ կուսակցական կապակցվածությունից։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմից ի վեր թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքները վերաբերում են թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային ոլորտներին, որոնք կարևորագույն նշանակություն ունեն մեր պետականության, ինչպես նաև ազգային ու տարածաշրջանային անվտանգության համակարգում: Ուստի, այս հարթություններում առկա մարտահրավերները պետք է ընկալել իրատեսորեն, առանց ավելորդ հուզականության, ծայրահեղությունների և կեղծ խաղաղասիրության:
Մենք համոզված ենք, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում առավել ցայտուն են դրսևորված հետևյալ խնդիրները, որոնց հանդեպ մոտեցումները պահանջում են հստակություն՝ հենված բացառապես մեր ազգային-պետական շահերի վրա.
- Արցախի հիմնահարցը, որի հիմքում ընկած է միջազգայնորեն ամրագրված ազգերի ինքնորոշման և իր ճակատագիրը տնօրինելու հիմնարար իրավունքը, ոչ մի պարագայում, որևէ պատճառաբանությամբ կամ որևէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա։ Արցախի Հանրապետության ճակատագիրը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ողջ հայության միասնական իրավունքների և պատասխանտվության տիրույթում է։
- Արցախի Հանրապետության կարգավիճակը, ներառյալ Հադրութի և Շուշիի շրջանները, Հայաստանի և Արցախի միջև անխափան և ազատ հաղորդակցությունը, հայերի վերադարձն իրենց մշտական բնակության վայրերը, արցախահայության անվտանգությունը և ռուսական խաղաղապահ առաքելության հետ մշտական աշխատանքը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։
- Արցախի անվտանգության երաշխավոր կարող են լինել միայն ժամանակակից և մարտունակ Արցախի պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը։ Հայաստանի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Արցախի անվտանգության հետ։
- Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցային գործընթացում Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն անսակարկելի է։ Հայ-թուրքական երկխոսության արդյունավետությունը չի կարող պայմանավորված լինել Արցախի կարգավիճակի և Արցախում անվտանգության խնդիրների վերջնական լուծման հետ։
Մեր տարածաշրջանում խաղաղություն, սահմնազատում ու սահմանագծում, կոմունիկացիաների վերաբացում, միջպետական հարաբերությունների հաստատում հասկացություններն ունեն հստակ իրավիճակային, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական առանձնահատկություններ: Եթե խաղաղության ձգտումը Հայաստանի և Արցախի համար վերածվի ինքնանպատակ քաղաքականության, ապա պատերազմը վերսկսելու խաղաքարտն անընդհատ կդառնա շահարկման առարկա։ Այս փուլում, երբ վերոհիշյալ հիմնահարցերը լուծված չեն, մեզ համար անընդունելի են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները մեր հասարակությանն ու Սփյուռքին ներկայացնելու սին փաստարկները և քարոզչությունը, կասկածելի են դրանց ճշմարտացիությունն ու անկեղծությունը:
Համազգային այս խնդիրների արդյունավետ իրագործման համար, անհրաժեշտ է օգտագործել վստահաբար դեռ չսպառված դիվանագիտական զինանոցը և համայն հայության ամբողջական ներուժն ու միասնակությունը։ Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, հարկավոր է համազգային անհամաձայնությունը բարձրաձայնել Հայաստանի և Արցախի համար սպառնալից ցանկացած դրսևորման հետ և ոտքի կանգնել պաշտպանելու մեր ազգային-պետական շահերը և արժանապատվությունը։
Հայրենիքը վեր է ամեն ինչից և չի կարող վտանգվել որևէ պարագայում։
Նախաձեռնող խումբ
Արտակ Բշտիկյան- Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական
Վահագն Մելիքյան- ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, Արտակարգ և լիազոր դեսպան
Արսեն Գասպարյան- Վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր
Ֆադեյ Չարչօղլյան- Արտակարգ և լիազոր դեսպան
Կարեն Միրզոյան- Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, Արտակարգ և լիազոր դեսպան
Ռուբեն Մելքոնյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Զարմինե Զեյթունցյան- Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ
Ավետիք Հարությունյան- Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սույն հայտարարությանը միացել են՝
Րաֆֆի Հովհաննիսյան- Նախկին արտգործնախարար
Վարդան Օսկանյան- Նախկին արտգործնախարար
Արա Այվազյան- Նախկին արտգործնախարար
Ավետ Ադոնց- Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար
Արտակ Ապիտոնյան- Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար
Գագիկ Ղալաչյան- Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար
Ռուբեն Կարապետյան- Արտակարգ և լիազոր դեսպան
Գրիգոր Առաքելյան- Արտակարգ և լիազոր դեսպան
Վարդան Ասոյան- Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Կարեն Դադուրյան- Արտգործնախարարի նախկին խորհրդական
Նաիրա Զոհրաբյան- ԱԺ նախկին պատգամավոր
Մետաքսե Հակոբյան-Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր
Ռուբեն Մելիքյան- Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան
Վիգեն Սոնենց-Փափազյան- Իրավաբան, միջազգային օրենքի մասնագետ, Ամերիկայի Հայ դատի Արևմտյան ափի նախկին տնօրեն
Վարուժան Իսկենդերյան- Ավստրալիայում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ
Աշոտ Մելքոնյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս
Ռուբեն Սաֆրաստյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս
Արամ Սիմոնյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ
Գուրգեն Մելիքյան- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր
Արծրուն Ավագյան- Բանասիրական գիությունների դոկտոր, պրոֆեսոր
Սամվել Մուրադյան- Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր
Մարատ Գրիգորյան- ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան
Էդիկ Մինասյան- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Անժելա Աչիկգյոզյան- Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Յուրա Ավետիսյան- Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վարդան Ոսկանյան- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր
Վարուժան Գեղամյան- Պատմական գիտությունների թեկնածու
Արաքս Մանսուրյան- Օպերային երգչուհի, պրոֆեսոր
Հրանտ Թոխատյան- ՀՀ ժողովրդական արտիստ
Դավիթ Ամալյան- ՀՀ վաստակավոր արտիստ
Շուշան Պետրոսյան- ՀՀ վաստակավոր արտիստ
Արմեն Հյուսնունց- Արվեստի վաստակավոր գործիչ
Ալլա Լևոնյան- ՀՀ վաստակավոր արտիստ
Արամ Գևորգյան (Արամո)- ՀՀ վաստակավոր արտիստ
Մհեր Մկրտչյան- Պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր
Դավիթ Սահակյանց- Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր մուլտիպլիկատոր
Նարեկ Դուրյան- Բեմադրիչ, դերասան
Կարեն Գրիգորյան- Մեդիափորձագետ, գիտությունների թեկնածու, երգահան և հեռուստահաղորդավար
Արաբո Իսպիրյան- Երգիչ
Հովհաննես Գալստյան- պրոդյուսեր
Վահե Յան- Կինոռեժիսոր
Արթուր Գևորգյան- Քանդակագործ
Վահե Բեգոյան- “Սաղմոսերգու” երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր
Մեկնաբանել