HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին

Ապրիլի 24-ին, ժամը 19։16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ․ Պ․, ծնված 1975 թ․) բախվել է «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ․), այնուհետև շարունակելով ընթացքը (մոտ 4 կմ)՝ բախվել տեխսպասարկման կետի պատին և կողաշրջվել․ Մ․ Պ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարից։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել հովացման աշխատանքներ և «Iveco» մակնիշի բեռնատարի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter