HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմանուել Մակրոնը հաղթել է նախագահական ընտրություններում

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը, համաձայն նախնական տվյալների, հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ 

France 24 հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Էմանուել Մակրոնը ստացել է ձայների 58,5 %-ը, իսկ Մարին Լը Պենը՝ 41,5 %-ը։

Այս պահին Էմանուել Մակրոնի աջակիցները հավաքվել են Մարսյան դաշտում, որտեղ նախատեսվում է նաև Էմանուել Մակրոնի ուղերձն իր աջակիցներին։ 

«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն արդեն իսկ ընդունել է իր պարտությունը։ Ընդ որում, նա կոչ է արել աջակցել իր կուսակցությանը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ 

Լը Պենն ընտրությունների նախնական արդյունքներն իր կուսակցության համար հաջողություն է անվանել։ «Այդ արդյունքը մեզ համար դարձել է հիանալի հաղթանակ։ Մեզ համար, ինչպես նաև միլիոնավոր եվրոպացիների, այս արդյունքը խորհրդանշում է գործող համակարգի հանդեպ ուժեղ դժգոհությունը»,- ասել է Լը Պենը, որի ուղերձը ուղիղ եթերում ցուցադրում էին ֆրանսիական հեռուստաընկերությունները։ 

BFM հեռուստաընկերությունն էլ հայտնել է, որ Լը Պենն արդեն իսկ զանգահարել է գործող նախագահ Էմանուել Մակրոնին՝ շնորհավորելով նրան հաղթանակի կապակցությամբ։

Մակրոնին արդեն իսկ շնորհավորել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

44-ամյա Մակրոնը կշարունակի մնալ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության պատմության ամենաերիտասարդ նախագահը, որը շուրջ կես դար առաջ հիմնադրել էր գեներալ Շառլ դը Գոլը։ Իշխանության ղեկին հասնելու ճանապարհին Մակրոնը հաջող կարիերա է ունեցել ինչպես մասնավոր հատվածում, այնպես էլ պետական ծառայությունում։ Հրաժարական ներկայացնելով Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային գործերի նախարարի պաշտոնից՝ Մակրոնը 2016 թվականին հիմնել էր «Առաջ հանրապետություն» կուսակցությունը և մեկ տարի անց՝ 2017 թվականին, ընտրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում։

Լուսանկարը՝ FMM-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter