HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և սահել դեպի ջրանցքը

Ապրիլի 24-ին, ժամը 20։12-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի ամառանոցներում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ջրանցքը․ կա արգելափակված քաղաքացի։

Ինչպես հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և սահել դեպի ջրանցքը։

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել ավտոմեքենան, այնուհետև՝ վարորդին․ հոսպիտալացման կարիք չի եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter