Պլանային ջրանջատում Վայոց Ձորի մարզում ապրիլի 26/27-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 26-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Եղեգնաձոր քաղաքի` Սպանդարյան, Խանջյան, Խաչատրյան, Լևոնյան, Ավագյան, Իսակովի, Չարենցի, Բաղդասարյան, Մշեցու փողոցների, Կամոյի 1-40 համարների,
- Գլաձոր, Արտաբույնք, Շատին համայնքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել