HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» դաշինքի երթը մեկնարկել է Իջևանից

«Հայաստան» դաշինքի երթը մեկնարկել է Իջևանից։ Այս մասին ֆեյսբուք գրառմամբ տեղեկացրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 

«Մենք անպայման կհայտնենք, թե որ օրն ենք միասին դիմավորելու տարբեր ուղղություններով մայրաքաղաք ժամանող երթերի մասնակիցներին։ Իսկ մինչ այդ գործ ունենք անելու Երևանում։

Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ («Լամբադա» կամրջի հարևանությամբ)»,- գրել է ԱԺ փոխխոսնակը։

Սաղաթելյանն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 25-ից սկսած Երևանում ամեն օր տեղի կունենան բողոքի ակցիաներ և երթեր։ Ընդդիմադիր գործիչը տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ նշել էր, որ Հայաստանի մարզերից՝ 4 խորհրդանշանական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի Երևան։

Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ պայքարը հանուն հայկական Արցախի և հանուն պետականության է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter