HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն «Վանաձոր» ՔԿՀ-ում կաշառքի դեպք է բացահայտել

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ԱՆ քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի օգնականի պաշտոնը զբաղեցնող, արդարադատության մայոր Ա.Գ-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տ.Ե-ին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու նպատակով, վերջինիցս որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.500.000 (ինը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումար-կաշառք։

«10.000 ԱՄՆ դոլար գումարը ս.թ. ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո փոխանցվել է Ա.Գ-ի կողմից մատնանշած անձ Ա.Ռ-ին, ինչից անմիջապես հետո վերջինս և Ա.Գ-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ: Կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում օպերատիվ հետախուզական միջոցառման ընթացքում Ա.Ռ-ի մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող և հատուկ քիմիական մշակման ենթարկված 10.000 ԱՄՆ դոլար գումարը:  Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Ա.Գ-ն և Ա.Ռ-ն ձերբակալվել են»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter