HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Սյունիքի մարզ, ք. Կապան) և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:

Արտադրական տարածքի պատերը, առաստաղը սևացած են եղել, չեն եղել օժանդակ և կենցաղային տարածքներ, խաչվել են հումքի, պատրաստի արտադրանքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիները, ինչը նպաստում է խաչաձև աղտոտմանը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար, իսկ սննդի շղթայում ներգրավված անձը չի անցել նախնական և  պարբերական բժշկական զննություններ, չի ունեցել սանիտարական գրքույկ:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter