HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ԵՊՀ ռեկտորը նախագահ Խաչատուրյանին տեղեկություններ է ներկայացրել բուհում իրականացվող մի շարք բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների ընթացքի, առաջիկա ծրագրերի մասին:

Մտքեր են փոխանակվել նաև մի շարք ծրագրերի շրջանակում Հանրապետության նախագահի աշխատակազմի և Երևանի պետական համալսարանի համագործակցության հնարավորությունների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter