
Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով ձեռք է բերել Twitter-ը
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, հայտարարել է Twitter ընկերության ձեռքբերման մասին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործարքի վերջնական արժեքը կազմել է 44 միլիարդ դոլար։ Յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի համար բաժնետերերը կստանան 54,2 դոլար, ինչը 38 %-ով ավելին է, քան ապրիլի 1-ի դրությամբ, երբ հայտնի դարձավ, որ Մասկը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 9 %-անոց փաթեթը։
Twitter-ում հաստատել են Մասկին ընկերության վաճառքի փաստը։ Տնօրենների խորհուրդը գործարքը միաձայն հաստատել է։ Սպասվում է, որ այն փակ բաժնետիրական ընկերություն կդառնա մինչև 2022 թվականի ավարտը։
#BREAKING Twitter confirms sale of company to Elon Musk for $44 bn pic.twitter.com/wwUQgiO9Nz
— AFP News Agency (@AFP) April 25, 2022
Մամուլի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ գործարքի ավարտից հետո, ընկերությունը կդադարի լինել բաց բաժնետիրական ընկերություն, այսինքն՝ դրա բաժնետոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել միայն արտաբորսայական կարգով։
Twitter-ը ձեռք բերելու մտադրության մասին Մասկն առաջին անգամ հայտարարել էր ապրիլի կեսին։ Գործարարը նշել էր, որ սոցիալական ցանցը ցանկանում է վերածել «ողջ աշխարհում ազատ խոսքի արտահայտման վայրի», որը վերջին տարիներին քննադատվում էր մոդերացման քաղաքականության համար։
Ի սկզբանե ենթադրվում էր, որ գործարքի ընդհանուր արժեքը կազմելու է 43 միլիարդ դոլար։
Իլյուստրացիան՝ The Quint-ի
Մեկնաբանել