HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի դեսպանի հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բրազիլական երկկողմ հարաբերությունները՝ կարևորելով հայ համայնքի դերը այդ կապերի ամրապնդման գործում:

Դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը նշել է, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով:

Հանրապետության նախագահը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter