Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Մայիսի 15-ից 19-ին՝ առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով:
Երևանում մայիսի 15-ից 19-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հնարավոր են անձրև և ամպրոպ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել