HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բարեփոխումներ՝ զինծառայողի հաշմանդամության զինվորական նպաստի կարգում

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին: Այն ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Փոխնախարարի խոսքով՝ նպատակն է բարեփոխումներ իրականացնել կենսաթոշակների և նպաստների ոլորտում, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների կենսաթոշակային ապահովվածության բնագավառում կնքված համաձայնագրի կիրարկումը՝ կառավարությանը վերապահելով անհրաժեշտ իրավական ակտեր սահմանելու լիազորություն:

«Ներկայումս իրավակիրառ պրակտիկայում ունենք դեպքեր, երբ ժամկետային զինծառայողի հաշմանդամության զինվորական նպաստը, ըստ կարգավորումների, ավելի բարձր էր սահմանվում, քան պայմանագրային զինծառայողների դեպքում: Առաջարկում ենք, որ այն սահմանվի նվազագույն կենսաթոշակի չափից ոչ պակաս չափով: Նույն փոփոխությունը կատարում ենք կերակրողին կորցնողի դեպքում, էլի նույն կարգավորումներն ենք առաջարկում»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ չի կարող լինել իրավիճակ, որ ժամկետային զինծառայողները պայմանագրային զինծառայողներից ավելի բարձր կենսաթոշակ ստանան, դա է պատճառը, որ որոշակի շեմ են ֆիքսել, որին էլ գումարվում է զինվորական կոչումն ու այլ հիմքեր:

Նախագիծը դրվեց քվեարկության՝ ստանալով հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter