HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արայիկ Հարությունյանի նախկին խորհրդականը՝ ՀՌՀ անդամի թեկնածու

Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գոհար Մամիկոնյանի թեկնածությանը: Գոհար Մամիկոնյանը սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնում, իսկ մագիստրատուրան՝ հանրային կառավարում բաժնում:

Թեկնածուն 2018-2021 թվականներին զբաղեցրել է ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդականի պաշտոնը, 2021-ի ապրիլի 1-ից մինչ այժմ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետն է:

Վերջինիս թեկնածությունը ներկայացրեց Նարեկ Բաբայանը, որի խոսքով՝ Մամիկոնյանը 2014-ից «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ է, իսկ 2015-ից՝ ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ:

«Գոհար Մամիկոնյանը, զբաղեցնելով քաղաքացիական ծառայության պաշտոններ, աչքի է ընկել համառ աշխատասիրությամբ ու քաղաքական զսպվածությամբ՝ որևէ կերպ չշահարկելով զբաղեցրած պաշտոնն ու քաղաքական դիրքորոշումները»,- ասաց Բաբայանը՝ վստահեցնելով, որ թեկնածուն կարող է առաջադրված պաշտոնում քաղաքական զսպվածություն ցուցաբերել:

Հանձնաժողովը հավանություն տվեց Գոհար Մամիկոնյանի թեկնածությանը՝ հարցն ընդգրկելով լիագումար նիստերի օրակարգում:

Նշենք, որ նիստին ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter