HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարներին

Ապրիլի 26-ին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Արցախի Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարներին։ Քննարկվել է տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Արցախի ԱԳՆ-ն հայտնում է, որ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Արցախի արտաքին հայեցակարգում ընդգրկված գերխնդիրները մնացել են անփոփոխ․ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ, երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը և Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը։

Վերոհիշյալ խնդիրների արդյունավետ լուծման համատեքստում նախարարը կարևորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահպանումը և հայ ժողովրդի կողմից Արցախի՝ որպես գերագույն արժեքի ընկալումը։

Նախարար Բաբայանը բարձր է գնահատել նաև խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես արտաքին քաղաքական նպատակների իրականացման արդյունավետ միջոց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter