HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 26-ին նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter