HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովին

Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 26-ին Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովին:

«Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարվային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական բարեփոխումները, որոնք կարևոր դերակատարություն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Արմեն Գրիգորյանը իր բրիտանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter