
Վրաերթ՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ. մեքենան գտնվել է ծառայության մեջ
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։
Նախնական տվյալներով՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել