HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում քաղաքացին հրկիզել է մեքենան․ կինը մահացել է, ինքը՝ տեղափոխվել հիվանդանոց

Ապրիլի 26-ին՝ ժամը 14:55-ին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի ավտոճանապարհի «Հարավի յալ» կոչվող տեղանքում ավտոմեքենա է այրվում:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ կանչը ստանալուց անմիջապես հետո բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով  դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, ոստիկանության  ծառայողները, շտապ օգնության հերթապահ բժիշկները։

«ԱԻ պետական ծառայության հերթապահ օպերատիվ խումբը անմիջապես մեկուսացրել է կրակը և լիամարել, ոստիկանության ծառայողներն իրականացրել են տարածքի զննություն։

Նախնական տվյալներով՝ պարզվել է, որ ժամը 14:45-ի սահմաններում, նշված տեղանքի անտառածածկ հատվածում, Մարտունի քաղաքի 61-ամյա բնակիչ (Վազգենաշեն գյուղից տեղահանված) Ն.Ե.-ն սպանություն գործելու նպատակով հրկիզել է «Մերսեդես Բենց» ավտոմեքենան, ինչի հետևանքով կինը` Գ.Ե.-ն (ծնված 1968թ.), ավտոմեքենայի մեջ այրվել և մահացել է։

Իսկ վերջինս ստացած տարբեր աստիճանի այրվածքններով, շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter