Մայիսի 21-27-ին կնշվի «գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը»
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը յուրաքանչյուր մայիս ամսվա 4-րդ շաբաթը հռչակել է «գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»:
Այս տարի առաջին անգամ նշվելիք տոնակատարությունները տեղի կունենան մայիսի 21-ից 27-ը: ՅՈւՆԵՍԿՕ-ն քաջալերում է անդամ երկրներին իրենց ներդրումն ապահովել նախաձեռնությանը:
«Առաջարկում ենք գեղարվեստական կրթության ոլորտի հաստատություններին միանալ նախաձեռնությանը՝ կազմակերպելով համապատասխան միջոցառումներ, որոնց ընթացքում կարող է օգտագործվել տոնակատարության խորհրդանիշը»,- հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել