HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծաղկահավաք»՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Ապրիլի 26-ին՝ ժամը 09:00-18:00, «ԱՐԱԼԵԶ» Բարեգործական ՀԿ-ն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպել էր ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ:

Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ծաղկաթերթերն անջատվում են ցողունից՝ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Այս տարի առաջին անգամ ծաղկահավաքին զուգահեռ իրականացվել է թղթի վերամշակման գործընթաց։

Տեղում մասնակիցները ծանոթացել են նաև թղթի վերամշակմանը և փորձել 2-րդ կյանք տալ ծաղկաթերթերին։ Կամավորների ժրաջան աշխատանքի շնորհիվ այս տարվա Ծաղկահավաքն ավարտվել է մեկ օրում։

«ԱՐԱԼԵԶ» Բարեգործական ՀԿ-ն նշում է, որ կազմակերպության հիմնադիրները և անդամները կամավորներ են, ովքեր ծրագրերն իրականացնում են առանց որևէ շահ հետապնդելու: Հիմնադիրները 2008 թվականից՝ նախքան «Արալեզ» Բարեգործական ՀԿ-ի հիմնադրումը, գործել են և իրականացրել են բազմաթիվ ծրագրեր ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի ներքո՝ կազմակերպելով մարդասիրական, բնապահպանական, կրթական ծրագրեր, բազմաթիվ ճամբարներ և արշավներ: Այսօր նրանք շարունակում են իրականացնել այդ բոլոր ծրագրերը «Արալեզ» Բարեգործական ՀԿ-ի անվան տակ՝ «Ծաղկահավաք»-ը նույնպես: Ծաղկահավաքին մասնակցել են հասարական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և պաշտոնյաներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter