HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄՊՀ․ համաշխարհային շուկայում գործում են դիզվառելիքի երբևէ արձանագրված ամենաբարձր գները

Մանրածախ գների բարձրացմամբ պայմանավորված՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է դիզելային վառելիքի շուկան, ինչպես նաև համաշխարհային շուկայի գների դինամիկան և  դրա անդրադարձը տարբեր երկրներում դիզելային վառելիքի գների վրա։ Այս մասին հայտնում են Հանձնաժողովից։

«Հաշվի առնելով, որ Հայաստանում իրացվող ամբողջ նավթամթերքը հանդիսանում է ներմուծված ապրանք, միջազգային շուկաներում դիզելային վառելիքի գների բարձրացումներն անդրադարձել են Հայաստանի ներքին շուկայի վրա: 

Ուսումնասիրության նախնական արդյունքներից պարզվել է, որ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում շուրջ 25-35 տոկոսով բարձրացել են դիզելային վառելիքի ձեռքբերման գները, ինչպես նաև տեղի է ունեցել լոգիստիկ ծախսերի որոշակի բարձրացում, մինչդեռ  նույն ժամանակահատվածում դրամի արժևորումը կազմել է շուրջ 5 տոկոս: 

Ներկայումս, համաշխարհային շուկայում գործում են դիզելային վառելիքի երբևէ արձանագրված ամենաբարձր գները: Օրինակ՝ Վրաստանում 2022 թվականի հունվարի համեմատ ապրիլին տեղի է ունեցել դիզելային վառելիքի գնի շուրջ 40 տոկոս բարձրացում՝ 471 դրամից հասնելով մինչև 664 դրամի։ Եվրոպական երկրներում նույնպես տեղի են ունեցել դիզելային վառելիքի գնի բարձրացումներ։ Օրինակ՝ Էստոնիայում դիզելային վառելիքը տարեսկզբի համեմատ թանկացել է շուրջ 200 դրամով (շուրջ 32 տոկոսին համարժեք), Ռումինիայում ՝ շուրջ 650 դրամից դարձել է 860 դրամ (շուրջ 32 տոկոս թանկացում), թեև հանդիսանում է նավթավերամշակող պետություն

Դիզելային վառելիքի շուկայում Հանձնաժողովի ուսումնասիրությունը շարունակվում է»,- ասված է Հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter