HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն այցելել է Գյումրիի նոր կառուցվող «Մուշ-2» թաղամասի շինհրապարակ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Մուշ-2» թաղամասում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի տարածք։ Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

«Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է շինանրարական աշխատանքների ընթացքին, որոնք մոտենում են ավարտին:

Հայաստան համահայկական հիմնադրամի պատվիրատվությամբ 2021 թվականին մեկնարկել են 36 բնակարանով 2 բնակելի շենքի և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտել այս տարի»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter