HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այրվել է ավտոմեքենա․ կան տուժածներ

Ապրիլի 27-ին, ժամը 18։47-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կոտայքի փողոցում «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1961 թ.) բախվել է տներից մեկի պատին և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 18:57-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին և ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1959 թ.)․ վերջիններս հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտոն» ՓԲԸ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter