Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Նիդերլանդների դեսպանատանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ երկրի ազգային տոնի առթիվ
Նիդերլանդների Թագավորությունում ապրիլի 27-ին նշվում է Թագավորի օրը: Տոնը, որը կապված է միապետի ծննդյան օրվա հետ, դիտարկվում է նաև որպես ազգային միասնության և համերաշխության օր:
Հատկանշական է, որ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը բացվել է բոլորովին վերջերս՝ 2020 թվականին, և առաջին անգամ է, որ Հայաստանում նմանատիպ միջոցառում է անցկացվել:
Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ ի թիվս այլ բարձրաստիճան պետական ու դիվանագիտական այրերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ միջոցառմանը մասնակցել և ելույթ է ունեցել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այնուհետև ի նշան հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների ողջույնի խոսքով հանդես է եկել Արդարդատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նախարար Անդրեասյանը շնորհավորել է ազգային տոնի կապակցությամբ, ինչպես նաև բարձր գնահատել երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, որոնց վկայումն են մի շարք միջպետական համաձայնագրերն ու հուշագրերը և ժողովուրդների միջև եղած բարեկամական փոխհարաբերությունները:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը, որպեսզի բոլոր բնագավառներում՝ հատկապես իրավական փոխգործակցության ոլորտում, էլ ավելի սերտանա միջպետական փոխգործակցությունը երկու բարեկամ երկների միջև:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել