HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը կդառնա 200 000 դրամ

Կամավոր ատեստավորումից 70-100 % արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը մայիսի 1-ից կդառնա 200 000 դրամ, իսկ տարակարգ ստանալու պարագայում ուսուցչի աշատավարձը կարող է հասնել մինչև 400 000 դրամի: Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 28-ի նիստում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նախագծի ներկայացման ժամանակ նշեց, որ ատեստավորում անցած ուսուցիչները կստանան նաև 30-50 % հավելավճար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ քննարկման ժամանակ հայտնեց, որ մի քանի տարիների ընթացքում բոլոր ուսուցիչներին մի քանի անգամ հնարավորություն են տալու, բայց գալու է մի պահ, որ որևէ ատեստավորում չանցած ուսուցիչ դպրոցում չի աշխատելու։

«2018-ից ի վեր հանրակրթության ոլորտի բարեփոխումները մեր առաջնահերթությունների մեջ են, և միշտ էլ մնալու են մեր առաջնահերթությունների մեջ։

Ցանկացած թերություն, որ մենք էսօր տեսնում ենք բոլոր ոլորտներում, սկսած՝ անվտանգությունից, շարունակած դիվանագիտությամբ, պետական կառավարումից, ամեն տեղ ինչ բաց մենք տեսնում ենք, որ էտ բացի հետևից գնանք, հասնելու ենք կրթության ոլորտում ինչ-որ համակարգային խնդրի, և սրա համար կրթությունը մեր հարցերի հարցն է։ 2019 թ.-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից առաջինը եղել է ուսուցչի վարձատրությունն ու աշխատանքի մրցակցային լինելը։

2019-ին արձանագրել ենք, որ կան ուսուցիչներ, որոնք ստանում են ամիսը 30 000 դրամ աշխատավարձ»,- ասաց նա։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և հավելավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը հանրակրթական ուսումնական հաստատություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter