
Ուկրաինայում պատերազմի 64-րդ օրը (առավոտյան ամփոփում)
Այս անգամ առավոտյան ամփոփումն սկսենք գիշերվա հակիրճ նորություններով.
- Ապրիլի 28-ի գիշերը Խերսոնում, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, տեղի են ունեցել մի քանի պայթյուններ։ Պայթյուններից մեկը հնչել է հեռուստաաշտարակի մոտ, որից հետո քաղաքում ընդհատվել է ռուսական հեռուստաընկերությունների վերահեռարձակումը։
- Խերսոնի մարզը, ըստ ռուսական կողմի, մայիսի 1-ից կանցնի ռուբլու գոտու։
- Բելգորոդում երկրորդ օրն անընդմեջ լսվում են պայթյուններ, քաղաքում գործել են ՀՕՊ համակարգերը։
- ԱՄՆ-ում պնդում են, որ ռուսաստանցի զինվորականները գնդակահարել են ուկրաինացիների, որոնք Դոնեցկի մոտ փորձում էին գերության հանձնվել։
- Կանադայի խորհրդարանը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ցեղասպանություն է ճանաչել։
- ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային օգնության համար ռուսական ակտիվների կիրառման օրենսդրական նախագծին։
- TACC գործակալության տվյալներով՝ Անատոլի Չուբայսը հեռացել է Իտալիա և չի պլանավորում վերադառնալ Ռուսաստան։
- Coty կոսմետիկայի ընկերությունը Ուկրաինայում պատերազմի պատճառով դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում։ Ընկերությանն են պատկանում Max Factor, Rimmel, Bottega Veneta, Burberry, Calvin Klein, Chloé, Davidoff, Gucci, Hugo Boss, Miu Miu, Tiffany & Co ապրանքանիշները։
- AliExpress-ում բարդություններ են առաջացել ռուսաստանցիների վճարումների մշակման հետ կապված։
Լուգանսկի մարզում մեկ օրվա ընթացքում զոհվել է 4 մարդ, ևս 4-ը վիրավորվել են։
Այդ մասին հայտնել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Նրա խոսքով՝ ռուսաստանցի զինվորականները 29 անգամ հարվածներ է հասցրել խաղաղ բնակիչների տներին։ Կիրառվել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ավիացիա, ռեակտիվ հրետանի և ականանետեր։
Պոպասնայայում ավերվել է 10 տուն։ Տուժածների թվում կա Գորսկոյեի 58-ամյա բնակիչ և Սևերոդոնեցկի 85-ամյա բնակչուհի։
Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունը Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ.
- Ռուսաստանի ռազմածովային ուժերի մոտ 20 նավ (ներառյալ սուզանավեր) հիմա գտնվում են Սև ծովի օպերատիվ գոտում։
- Բոսֆորը փակ է մնում բոլոր ոչ թուրքական ռազմանավերի համար, ինչը Ռուսաստանին հնարավորություն չի տալիս փոխարինելու «Մոսկվա» հածանավին։
- Չնայած «Սարատով» դեսանտային նավի էական վնասման և «Մոսկվա» հածանավի ջրասույզ լինելուն, Ռուսաստանի Սևծովյան նավատորմը պահպանում է ուկրաինական և մերձափնյա թիրախներին հարվածներ հասցնելու ունակությունը։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 28 April 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) April 28, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/kGpbSP2o7L
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/PKEHRgHGJ6
Inchape ավտոմատակարարողը հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին։
Ընկերությունն իր բիզնեսը 76 միլիոն եվրոյով վաճառում է լոկալ կառավարման։ Գործարքը նախատեսվում է ավարտել 2022 թվականի մայիսին։
Inchcape կայքում ասվում է, որ դա «ավտոմեքենաների մանրածախ վաճառքի աշխարհի խոշորագույն անկախ ընկերությունն է»:
Զապորոժյեում ավիահարվածների հետևանքով տուժել է 3 մարդ, այդ թվում 1 երեխա։
Այդ մասին հայտնում է մարզային վարչակազմը։ Նշվում է, որ հարվածը հասցվել է Х-55 դասի «երկինք-երկիր» թևավոր հրթիռ։
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունից հայտնել են ուկրաինացի 100 ռազմագերիների ձերբակալման մասին
Այդ մասին հայտնել է ինքնահռչակ հանրապետության արդարադատության նախարար Յուրի Սիրովատկոն «Россия-24» հեռուստաընկերության եթերում։
«Մեզ մոտ քննիչների աշխատանքից հետո ի հայտ են գալիս հանցագործություններին մասնակցության փաստեր։ Արդեն ավելի քան 100 մարդ, որոնք ձերբակալվել են քննության կողմից։ Նրանք արդեն տեղափոխվել են կալանավայրեր, որտեղ կսպասեն դատական գործընթացներին և դատարանի որոշմանը»,- ասել է Սիրովատկոն։
Մեկ օր առաջ նույն Սիրովատկոն հայտարարել էր, որ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում գտնվում է 2,6 հազար ուկրաինացի գերեվարված զինծառայող։ Նրա խոսքով՝ ուկրաինացի գերիների հետ աշխատում են քննիչները, դատախազությունը և ռազմական պարետատունը, որոնք պարզում են նրանց հնարավոր մասնակցությունը զինվորական հանցագործություններին։
Լուսանկարը՝ Chris McGrath/Getty Images
Մեկնաբանել