HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է անվանի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի կայքը։

«Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

Ողջունելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նրա պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում գիտության ոլորտի խնդիրների, զարգացման ներուժի և հեռանկարների շուրջ:

Ամփոփ անդրադարձ է եղել նաև այս շաբաթավերջին նախատեսված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որի շրջանակում ներկայացվելու է Հայաստանի ԳԱԱ 2021 թվականի գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքները: ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին Յուրի Հովհաննիսյանը հանդես է գալու «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով»,- նշված է կայքում:

Մեկնաբանություններ (1)

Արսեն Հայրապետյան
Վերնագրից չհասկացա` ո՞ւմ են միասին ընդունել Վ.Խ.-ն ու Յ.Հ.-ն: :D

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter