HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին, մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը առանձին շրջաններում  սպասվում է անձրև և ամպրոպ:

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ ապրիլի  30-ի, մայիսի 01-ի և 03-ի  գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 28-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի  29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին, մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Ապրիլի 30-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ի, մայիսի 01-ի և 03-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter