HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերացվել են քրեակատարողական հիմնարկներում տեսակցություններին և հանձնուքներին վերաբերող սահմանափակումները

Այսօր՝ ապրիլի 28-ին, Կառավարության նիստում որոշում կայացվեց վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցություններին, ինչպես նաև հանձնուքներ ստանալուն վերաբերող սահմանափակումները:

Այս մասին հայտնում է արդարադատության նախարարությունը։

«Որոշումը կայացվել է Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ազատազրկված անձանց և նրանց հարազատների առաջարկները:

Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից, ինչը նշանակում է, որ մայիսի 1-ից ազատազրկված   անձինք կարող են օգտվել տեսակցություններից՝ առանց պատվաստման, ՊՇՌ կամ ռապիդ հետազոտություն իրականացնելու պարտադիր պահանջի: 

Մայիսի 1-ից կգործի նաև հանձնուքների ստացման ընդհանուր կարգը՝ վերացնելով շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի ստացման սահմանափակումը:

Արդարադատության նախարարությունը կոչ է անում տեսակցությունների ընթացքում, հանձնուքներ բերելիս զգոնություն ցուցաբերել և խստորեն պահպանել սանիտարահամաճարակային նորմերն՝ այդպիսով նպաստելով քրեակատարողական հիմնարկներում անվտանգ միջավայրի ապահովմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter