HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ անել, եթե աշխատավարձի վրա դրվել է ամբողջական արգելանք

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ներկայացնում է՝ ինչ անել, եթե աշխատավարձի վրա դրվել է ամբողջական արգելանք

«Լինում են դեպքեր, երբ չկատարած պարտավորությունների դիմաց քաղաքացու աշխատավարձի վրա ամբողջությամբ արգելանք է դրվում։
Հնարավոր է, որ արգելանք դնելիս հարկադիր կատարողը տեղեկություն չունենա` արդյո՞ք այդ հաշիվներով պարտապանն աշխատավարձ կամ այլ եկամուտներ ստանում է, թե՝ ոչ:
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների, պետական կենսաթոշակների վրա, սակայն ոչ թե դրանց ամբողջ գումարի, այլ որոշակի տոկոսի չափով՝ մինչև բռնագանձման ենթակա գումարի լրիվ մարումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter