Քարաթափման վտանգ Երևանի Աթենքի փողոցում․ երթևեկությունը միակողմանի փակ է
Ապրիլի 28-ին, ժամը 12:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցի սկզբնամասում առկա է քարաթափման վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները միակողմանի փակել են երթևեկությունը։
Փրկարարները հեռացրել են թուլացած քարերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել