
Վահագն Խաչատուրյանը մարզերում քրեական մասնագիտացմամբ 8 դատավոր է նշանակել
Ապրիլի 28-ին նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քրեական մասնագիտացմամբ 8 դատավոր է նշանակվել։
- Էդուարդ Մկրտչյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
- Արամայիս Ասատրյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
- Արամ Մարտիրոսյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
- Մուշեղ Արամյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
- Ռոման Սմբատյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
- Մարտին Արզումանյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
- Հայկ Պետրոսյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
- Տարոն Թադևոսյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել