Աննա Մազմանյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 29-ի որոշման համաձայն՝ Աննա Մազմանյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Մազմանյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Այս մասին նաև իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Աննա Մազմանյանը:
Լուսանկարը՝ Աննա Մազմանյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել