HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարվում է «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթ

ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթ՝ ի կատարումն հայ լրագրողների 5-րդ համաժողովի որոշման:

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն արցախյան տարեգրությանը, հերոսամարտին, առօրյային, պատմամշակութային արժեքներին ու շենացման գործընթացին վերաբերող, արդեն լույս տեսած լուսանկարներ, որոնք տարածված կլինեն պարբերական, տպագիր, էլեկտրոնային մամուլում կամ ֆոտո գործակալությունների կողմից:

Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 5 լուսանկար: Ցանկալի է, որ լուսանկարները համապատասխանեն 3 mb և 300 dpi պարամետրերին:

Լուսանկարների վերաբերյալ տեղեկությունները (ժամանակ, վայր, իրադարձություն, լուսանկարում պատկերված մարդկանց անուններ, աշխարհագրական և պատմաճարտարապետական հուշարձանների անվանումներ, հրապարակման տեղ, ժամանակ, հղումը՝ էլեկտրոնային տարբերակի դեպքում, իսկ տպագիր տարբերակի դեպքում՝ սկանավորված օրինակը, պաստառը և այլն) խնդրվում է ուղարկել կից գրությամբ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012թ. սեպտեմբերի 1-ը լուսանկարները «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթ» մրցութային նշումով ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, www.mindiaspora.am, [email protected], [email protected], [email protected] կամ զանգահարել (+374 10) 58 56 01 /109/:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter