HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետռեգիստրի գործառույթը կարող են իրականացնել նաեւ փաստաբանական գրասենյակները և փաստաբանները

Այսօր՝ ապրիլի 29-ին, Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի և Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում փաստաբանական գրասենյակների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մասնագետները ներկայացրել են Պետռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթները փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակների կողմից իրականացնելու կարգը և պայմանները: Այս մասին հայտնում է արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը։

Կառավարության որոշման համաձայն՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթները կարող են իրականացնել նաև այն փաստաբանական գրասենյակները և փաստաբանները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում տարեկան առնվազն 30 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն ունեն և գործունեություն են իրականացնում առնվազն վերջին 5 տարվա ընթացքում։ «Համապատասխան պայմանագրի կնքումից հետո փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակի աշխատողն անցնում է վերապատրաստման դասընթացներ, ստանում մուտքանուն և գաղտնաբառ՝ տեղեկատվական համակարգ մուտքն ապահովելու համար։

Փոխնախարար Մինասյանը հանդիպման ընթացքում նշեց, որ չնայած իրականացվող վերապատրաստման դասընթացներին՝ հետագա աշխատանքի ընթացքում հանդիպում են համակարգում մուտքագրման ենթակա այնպիսի գործեր, որոնց վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս օպերատորի գործառույթներ իրականացնողները հանդիպում են դժվարությունների, որոնց լուծման նպատակով կապ է հաստատվում Գործակալության տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տարածքային սպասարկման գրասենյակների համակարգման բաժնի պետերի հետ։

Ըստ այդմ, կարևորելով իրականացվող պատվիրակման գործընթացը, որպես հանրային-մասնավոր հատված համագործակցության դրսևորում և ներդրումների խթանման նպատակ հետապնդելով՝ Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է այս հանդիպումը, որի նպատակն է՝ այն փաստաբանական գրասենյակների համար, որոնք արդեն իսկ իրականացնում են սպասարկման գրասենյակի գործառույթներ, ևս մեկ անգամ վերհիշել վերապատրաստման դասընթացին ստացած տեղեկությունները, այլ անձանց համար՝ ներկայացնել սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման, ինչպես նաև ամենահաճախ պահանջվող ծառայությունների համար դիմումները մուտքագրելու կարգը։

Հանդիպման առաջին հատվածում Պետռեգիստրի գործակալության կողմից հակիրճ ներկայացվեց e-register տեղեկատվական համակարգը, սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման նպատակով պայմանագրի կնքման կարգը, ինչպես նաև առավել հաճախ մատուցվող ծառայությունների իրականացման հերթական քայլերը, լրացման ենթակա դաշտերը։

Հանդիպման երկրորդ հատվածում տեղի ունեցավ հարցուպատասխան, հանդիպմանը ներկա՝ փաստաբանական համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնեցին մի շարք գործնական խնդիրներ, որոնց մի մասի վերաբերյալ տեղում կոնսեսուսային լուծում տրվեց, մի մասն էլ գույքագրվեց՝ նախարարության գործունեության օրակարգում ներառելու նպատակով:

Փաստաբաններն առաջարկեցին սպասարկման գրասենյակների գործառույթների պատվիրակման արդյունքում օպերատորներին տրամադրել մի քանի օգտագործող ունենալու հնարավորություն, որի մասով փոխնախարար Մինասյանն ընդգծեց, որ կքննարկվի նվազ վճարներով նման հնարավորության առավել մոտ ժամկետներում նախատեսման տարբերակը:

Նշվեց, որ խնդիրը կդիտարկվի թվայնացման գործընթացի համատեքստում և պայմանագիր կնքող ընկերությանը մի քանի օպերատոր գրանցելու հնարավորություն կտրվի: Փոխնախարարն ընդգծեց, որ նման կերպով՝ թվային տեխնոլոգիական լուծումների շնորհիվ կկանխարգելվեն նաև մի շարք գործնական ռիսկեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter