Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով փոխգործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես անդրադարձ է եղել ստեղծագործական կրթության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը, նշվել է, որ կանաչ և վերականգնվող էներգիան կարող է առաջատար դիրքեր գրավել երկկողմ օրակարգում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել