Հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ ընդհանուր կազմելով 422 867: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Նախօրեին կատարվել է 2833 թեստավորում (ընդհանուր՝ 3 051 264):
Կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը 8622 է:
Առողջացել է ևս 12 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 411 050-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 1512 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել