HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեդի քաղաքում տնակ է այրվել

Մայիսի 1 ին, ժամը 07:17-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի 1-ին դպրոցի մոտակայքում այրվում է տուն։

Ինչպես հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմեն Բազոյան փողոցում գտնվող տնակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:52-ին, մարվել՝ 08:35-ին: Այրվել են տնակը (մոտ 80 քմ) և ներսում գտնվող գույքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter