HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն Պռոշյան գյուղի գազալցակայանում. 1 տուժած (լուսանկարներ)

Մայիսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Չաուշի փողոցի թիվ 11 հասցեում տեղակայված, «Վէա գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում են եղել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և պետական հրդեհային տեսչության աշխատակիցները:

Տեղում պարզվել է, որ գազալցակայանում պայթել է Վ.Սահակյանին պատկանող «Գազ 2402» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, որի հետևանքով հարակից կայանված «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենան վնասվել է:

Ապակու բեկորների հարվածից վարորդ, 1972 թ. ծնված Ա.Հարությունյանն աչքի վնասվածքով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև «Բմվ» և «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանություններ (1)

Hrant
Amborj Hayastan e nerkrvum tyrqakan kam anhayt artadrutyan gazasarqavorumner u dranc vra hskoruyun chka te inch vunc, de erevi katvin el e parz, gaz caxor@ irenq, sarqavorum berorn el irenq el ov piti stugi te inch xotan e nerkrvum, irenq el avtogazic chen ogtvum, arcyunqum jorovurdn e tujvum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter