HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցի դատավորները մասնակցել են Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովին

2012 թվականի մայիսի 10-12-ը Ամստերդամում (Նիդեռլանդներ) տեղի ունեցավ Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովը: Համաժողովին մասնակցում էր նաև ՀՀ դատավորների միության պատվիրակությունը՝ ի դեմս Հրաչիկ Սարգսյանի (ՀՀ դատավորների միության նախագահ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ), Դավիթ Ավետիսյանի (ՀՀ դատավորների միության փոխնախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ), Վահե Ենգիբարյանի (ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող):

ՀՀ դատավորների միությունը 2005 թվականից անդամակցում է Դատավորների միջազգային միությանն ու Դատավորների եվրոպական միությանը:

Համաժողովին դատավորների միությունների պատվիրակներն անդրադարձան դատական իշխանության և դատավորների անկախության ժամանակակից մարտահրավերներին, տարբեր երկրների դատական իշխանության հիմնախնդիրներին:

Ընդունվեցին տարբեր երկրների (Հունգարիա, Հունաստան և այլն) վերաբերյալ բանաձևեր, քննարկվեցին նաև դատական իշխանության անկախության կայացման, դատավորի դերի բարձրացման և դատավորների գործունեության հետ կապված այլ հարցեր:

Համաժողովի ընթացքում որոշում ընդունվեց դիմել GRECCO-ի խմբին՝ առաջարկելով խմբի աշխատանքներին ներգրավել նաև ազգային դատավորների միություններին: Քննարկվեցին նաև Եվրամիության և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության խնդիրներ:

ՀՀ դատավորների միությունն ընտրվեց «Բելգիական խմբի» անդամ, որի հիմնական խնդիրն այս կառույցների հետ աշխատանքների ամենօրյա համակարգումն է:

Դատավորների եվրոպական միության հաջորդ տարեկան համաժողովը տեղի կունենա 2013 թվականին Շվեյցարիայում:

Ամալյա Հարությունյան
ՀՀ դատավորների միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter