HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման ծրագիրը

Մայիսի 11-ին Գավառի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման մեկնարկային ծրագրի հանրային քննարկում:

Քննարկման մասնակից, Գավառի և Սևանի ՀԿ ներկայացուցիչներին, ուսանողներին, լրագրողներին ու ոլորտի մասնագետներին Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լ. Ասոյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները, որոնց տեղեկացել էր նախորդ օրը տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ:

Այնուհետև Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի վարիչ Հ. Համբարձումյանը խոսեց հնարավոր բնապահպանական վտանգների մասին:

«Էմի ֆրութ» ՍՊԸ-ի խնդրանքով NC Consulting-ը մշակել է մեկնարկային նախագիծ, որի նպատակը Սևանա լճի տարածքում ցանցավանդակներում իշխանի բազմացման հնարավորությունները ճշտելն է: Երկարաժամկետ հատվածում նպատակը Սևանա լճում մինչև 50.000 տ քանակությամբ ձկան արտադրության հասնելն է:

Առաջին հայացքից տպավորություն այնպիսին է, որ նախաձեռնության հեղինակներին ոչ թե հետաքրքրում են Սևանի էնդեմիկ ձկնատեսակների բնական միջավայրում պահպանությունն ու վերարտադրությունը, այլ լիճը դրանց բուծման մի յուրօրինակ վայր դարձնելը՝ առավելապես տնտեսական շահ հետապնդելով:

Սակայն նախաձեռնության հեղինակները լճում գտնվող ցանցավանդակներում Սևանի իշխանի բուծումը դրական գաղափար են համարում և բնապահպանական, և տնտեսական տեսանկյունից, կարծում են, որ այս կերպ ձկան բազմացման հնարավորությունը Սևանա լճում կընդլայնվի:

Ակտիվ քննարկման արդյունքում եղան շրջակա միջավայրի վրա ազդեցության կանխմանը վերաբերող մի շարք առաջարկություններ: Նշվեց, որ խախտվում են Սևանի մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը, մասամբ էլ 2-րդ կետի ա) ենթակետը:

Քննարկման մասնակիցները որոշեցին Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման մեկնարկային ծրագրի գաղափարին հավանություն տալ, միայն երբ «Էմի Ֆրութը» ՍՊԸ-ն կներկայացնի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բոլոր նեղ մասնագիտացված ինստիտուտների հիմնավորված պաշտոնական գրավոր եզրակացությունները, որոնք այս պահի դրությամբ բացակայում են:

Հաշվի առնելով Սևանի կարևորությունը ամբողջ Հայաստանի համար՝ նրանք նաև համարում են, որ հասարակական լսումներ պետք է անցկացվեն ոչ միայն Սևանի ավազանում, այլև բոլոր մարզերում՝ ընդգրկելով համայն շահագրգիռ հասարակությանը:

Մասնակից ՀԿ-ների ներկայացուցիչները որոշեցին լրամշակել քննարկման ընթացքում նշված առաջարկությունները և դրանց ամբողջ փաթեթը մինչև մայիսի 16-ը ներկայացնել «Էմի Ֆրութ» ՍՊԸ-ին և ԲՆ բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ին:

Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը տեղեկացնում է, որ այն ՀԿ-ները կամ շահագրգիռ քաղաքացիները, ովքեր այս հարցի առնչությամբ ունեն առաջարկներ կամ ուզում են միանալ նշված առաջարկներին, կարող են արձագանքել. ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Գ. Լուսավորիչ 36, ղեկավար՝ Լիաննա Ասոյան, Մարինե Մազմանյան, հեռ.՝ /374 264/ 6-15-11, /077/ 76 46 41, /094/ 64-24-64 :

Մեկնաբանություններ (4)

Mi mard
Paron HH BN Naxarar Aram Harutiunyan, enqan vata vor vorosh dzer mterim mardkancic arden isk haytararum ev hatuk barcradzaynum en vor nranq drez het mot chen exel ev dzer shrjapatic el chen. Pastoren et @nkerutiun@ kam mtermutiun@ voroshvum er dzer arden isk karelia asel arajva pashtonov vor@. Erbeq nman mardkanc mi paheq dzer koxqin, MAQREQ nman mardkanc dzer shrjapatic!!! Hasarak lezvov asac SHOPLIK en eli
Sam&V
Ba vor Bulkin gnac arcakurd ba el menq um xelaci hayacqov demqn enq TV-ov tesnelu xosaluc kam el hecaniv qsheluc?:))))) Gone hecaniv qshel@ chtargi, isk xosal@ vochinch meka cher el stacvum:(((( Eti Exvardum giteq che um er gumar bajanum ?:)))) menak iranc barekamnerin u @nkarnerin voronq aranc dra el iranc tankarjeq dzayn@ ktain hanum Arami kuisaqcutian@:)))))))))
Karo&Y
Mi mard jan inchi chgiteir vor mec mas@ qo asac SHOPLIK en? Henc iranq el Aramin bolor chanaparhner@ depi naxarar darnal@ pchacrecin!!! Ba vor Arami anunic galis u dzuk ein uzum Sevanic? Nenc mardkanc er patasxanatu baner doveria arel vor prosto absurd er, hima el et nuin SHOPLIKNER@ Samvel Nikoyani pochic en kaxvelu u iran el QASHEN:) meka ardiunqum sahox@ et SHOPLIKNERN en ayl voch te mer nman hasarak mardiq. Mez inch ka menq kgnanq Hayastanic ik iranq tox et SHOPLIKAGITUTIAMB ZBAXVEN
Kardacox
De lava eli vor SHOPLIK en voncvor vor asum eq:) urem hesa ksksen hin gorceric ERGEL vor mnan irenc texerum:))) Menak Aram@ karar nman mardknc koxqerum havaqer:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter