HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանյան կանգառասրահները կարդիականացվեն. ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ

Կամավոր ատեստավորման գործընթացը ուսուցիչներին հնարավորություն կտա ստանալ 30, 40 կամ 50 տոկոսով բարձր աշխատավարձ՝ կախված միավորներից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, կարևորելով կրթական ոլորտի այս բարեփոխումը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է համայնքային ենթակայության կրթօջախներում աշխատանքներ տանել գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, որպեսզի ուսուցիչներն ատեստավորվեն և հնարավորություն ունենան ստանալ ավելի բարձր աշխատավարձ: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը ներկայացրել է խորհրդակցության արդյունքները։

***

Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում համայնքային բյուջեի միջոցներով ընթանում են հիմնանորոգման աշխատանքները: Փուլ առ փուլ իրականացվող նախագծով 2023 թվականին հարմարավետ պայմաններ կապահովվի ևս երեք մարզադահլիճում: Նախագծման մրցույթն արդեն հայտարարվել է:

***

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. շատրվանային համալիր կկառուցվի: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագծման մրցույթը հայտարարվել է այս տարի:

***

Երևանյան կանգառասրահները կարդիականացվեն: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին համալիր լուծում տրվի: Ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ: Գործընթացը կմեկնարկի Աջափնյակից: Մրցույթն արդեն կայացել է:

***

Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում աջակողմյան երթևեկություն կազմակերպելու նպատակով կառուցվում է լրացուցիչ գոտի: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Կարևորելով երթևեկության արդյունավետ կազմակերպումը՝ քաղաքապետը նշել է, որ քայլեր պետք է ձեռնարկվեն խնդրահարույց բոլոր խաչմերուկներում:

***

Քաղաքում բռնկված հրդեհները մարելու ժամանակ գրեթե միշտ հրշեջ մեքենաները ջրով վերալիցքավորելու անհրաժեշտություն է առաջանում։ Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով 2021թ.-ից համայնքը նախաձեռնեց նոր հիդրանտների կառուցման և հնի նորոգման աշխատանքներ: Ծրագրի շրջանակում փոխարինվեց 39 հիդրանտ: Ընթացիկ տարում նախանշվում է աշխատանքներ տանել 200-ի ուղղությամբ, որով էլ ծրագիրն ամբողջությամբ կավարտվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter